Ամերիկահայ վենչուրային ներդրող, ինստագրամ-աստղ ու պոկերի արքա Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել։

Այս մասին է հայտնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում։

Անձնագիր է ստացել նաև Դենի եղբայր Ադամ Բիլզերյանը։

«Արեւելքի» տեղեկություններով Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն  ստանալուց հետո  ըստ կարգի եղել է  Հայաստանի հանրապետության գլխավոր զինկոմիսարիատում, որտեղ հաշվառվել է ՀՀ զինված ուժերի պահեստազորում՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:  Այժմ նա, իբրեւ ՀՀ քաղաքացի, համարվում է զինապարտ:

Բիլզերյանը ժամանել է Հայաստան օգոստոսի լույս 27-ի գիշերը։ Նա ՀՀ-ում կանցկացնի մի քանի օր, այնուհետև կմեկնի Թաիլանդ։