Ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանը մեծամասշտաբ ծրագիր իրականացնելու նպատակով է մեկնել Արցախ: 


ArmeniaON, օգոսոսի 28: Դեռևս հայտնի չէ, թե ինչ ուղղվածություն է ունենալու ծրագիրը, սակայն Արցախում գտնվելու ընթացքում, չի բացառվում, որ Բիլզերյանը կայցելի շփման գիծ:

Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել և հաշվառվել է ՀՀ ԶՈՒ պահեստազորում

Aysor.am-ի տեղեկություններով, ամերիկահայ միլիոնատիրոջ՝ Հայաստանից Արցախ մեկնելու հարցը լուծվել է Արցախի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության մակարդակով:

«Արցախն ազատ երկիր է ու յուրաքանչյուրը կարող է այցելել ու տեսնել այն, բայց պաշտոնական մակարդակով որևէ այց նախատեսված չէ»,- Aysor.am-ին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:


Բիլզերյանի հետ լուսանկար է հրապարակել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Posted by Arshavir Gharamyan on Tuesday, 28 August 2018

Posted by Arshavir Gharamyan on Tuesday, 28 August 2018

Լուսանկարը՝ squaremile.com