Արդեն 2 շաբաթ է, ինչ Հայաստանում է գտնվում հանրահայտ ամերիկահայ վիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով մեր երկրում հիմնեց սրտանոթային վիրաբուժությունը: 

ArmeniaOn, օգոստոսի 29: Նա չունի միլիոնավոր հետևորդներ INSTAGRAM- ում, ինչպես նաև սեփական ինքնաթիռ և միլիոնավոր դոլարներ, սակայն այս մարդը մեր օրերի իրական հերոսն է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է Ջեմնյուզը:

Հայտնի բժիշկը Ամերիկայից է ժամանել և այս օրերի ընթացքում, աշխատելով արտակարգ ռեժիմով, տասնյակ մարդկանց կյանք է փրկել, այդ թվում սրտի արատով 28 երեխայի կայնք: