Այն ամաչկոտ, բայց ֆանտաստիկ պահը, երբ Կրեմլում կազմակերպված ընդունելության ժամանակ Ջինա Լոլոբրիջիդան և Էլիզաբեթ Թեյլորը միմյանց տեսան միևնույն Դիոր զգեստով: Իր ֆեյսբուքյան էջում գրել և նկար է հրապարակել կինոգետ Կարեն Ավետիսյանը

ArmeniaON, օգոստոսի 29: Այդ օրը նրանք կողք կողքի կանգնեցին, փորձելով հումորով այդ ՛՛ամոթ՛՛ իրավիճակի տակից դուրս գալ, սակայն հետո երկուսն էլ հայց ներկայացրեցին Դիորի տան ղեկավար Իվ Սեն Լորանին, ով էլ, ի դեպ, ասում են, դա արել էր միանգամայն գիտակցված, մարքեթինգային նկատառումներով: Զուգադիպություն էր, թե՞ ոչ, բայց հաջորդ տարի Լորանը դուրս եկավ Դիորից ու լիիրավ ինքնուրույն ստեղծեց իր բրենդը՝ Yves Saint Laurent-ը:

Մոսկվայի 2-րդ միջազգային փառատոն, 1961 թ.