ՈՒՂԻՂ․Երաժիշտները պաշտպանում են փողոցում նվագողներին. ակցիա Հյուսիսային պողոտայում

ՈՒՂԻՂ․Երաժիշտները պաշտպանում են փողոցում նվագողներին. ակցիա Հյուսիսային պողոտայում

Posted by 24News.am on Thursday, 30 August 2018

Երաժիշտները պաշտպանում են փողոցում նվագողներին. համերաշխության ակցիա Հյուսիսային պողոտայում: Մասնակիցների հետ հանդիպեց Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

ArmeniaOn, օգոստոսի 30:  Ինչպես մասնակիցներն են նշում, Հյուսիսային պողոտայում տեղի ունեցողը համերաշխության ակցիա է: Տարբեր երաժշտներ հավաքվել նվագում են՝ ի պաշտպանություն փողոցում նվագողների: Ակցիայի մասնակիցներին հանդիպեց նաև Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային պողոտայում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և փողոցային երաժիշտների միջև: Արդյունքում ոստիկանությունը բերման էր ենթարկել Ուկրաինայի քաղաքացի Իլյա Կուլիկին:

Միջադեպը համացանցում բուռն քննարկման առիթ է դարձել, Facebook սոցիալական ցանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները փողոցային երաժիշտ Կուլիկին բռնում, այնուհետև տապալում գետնին և տանում: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով, տեղի ունեցած միջադեպի ընթացքում օրենքի որևէ խախտում չի եղել: Նա նշել է, որ Հյուսիսային պողոտայում նվագող ուկրաինացի երաժիշտները եղել են ոչ սթափ վիճակում, և ոստիկաններին խնդրել են միջամտել հենց պողոտայի անցորդները:

Հյուսիսային Պողոտայում արգելել են երգել և նվագելն, այդ առիթով երեկ շատ կոպիտ կերպով ձերբակալել են ռուս տղայի

Հյուսիսային Պողոտայում արգելել են երգել և նվագելն, այդ առիթով երեկ շատ կոպիտ կերպով ձերբակալել են ռուս տղայի

Posted by Asekose on Thursday, 30 August 2018