Այսօր կպատմենք Ձեզ ինչպես պատրաստել հզորագույն ըմպելիքը, որի օգնությամբ կարելի է նիհարել և ստանալ հարթ որովայն, այն նաեւ կօգնի ձեզ բարելավել ձեր մարսողությունը: Սասիի ջուրը հրաշալի հակաօքսիդանտ է և շատ առողջարար:

ArmeniaOn, սեպտեմբերի 2: Որովայնի փքվածությունը բավականին տհաճ ու անառողջ երևույթ է և շատ դժվար է այդ խնդիրը վերացնել կարճ ժամանակում: Սակայն գոյություն ունի զարմանալի բաղադրատոմս, որի օգնությամբ հնարավոր է լուծել այդ խնդիրը:

Ըմպելիքը, որը հայտնի է որպես «Սասիի ջուր», կոչվել է ի պատիվ Սինտին Սասիի, ով բացահայտել է հրաշք ընպելիքը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այդ ըմպելիքը կալորիական չէ, բարելավում է մարսողությունը ու ընդհանուր առողջական վիճակը և օգնում է նիհարել:

Պատրաստման եղանակը

2 լ ջուր, անանուխի 12 տերև, 1 թեյի գդալ մանրացված կոճապղպեղ, բարակ շերտերով կտրտած 1 կիտրոն, կեղևից մաքրած և մանր կտրտած 1 վարունգ:

Այս ամենը խառնել և խմել օրական 8-10 բաժակ: Սասիի ջուրը կբարելավի մարսողությունը, կնվազեցնի ախորժակը և փքվածությունը ու կօգնի պայքարել փորկապության դեմ: