Թաբուլեն հայկական խոհանոցում հաճախ պատրաստվող աղցաններից է: Հիմնական բաղադրամասերն են բլղուրն ու բազմատեսակ կանաչիները, ուստի սովորաբար թաբուլե պատրաստում են գարնանը և աշնանը՝ առատ կանաչեղենի առկայության պայմաններում:

ArmeniaOn, սեպտեմբերի 6: Թաբուլեի յուրօրինակ բաղադրատոմս է առաջարկում ochenklyovo.ru կայքը: Բաղադրատոմսը և պատրաստման եղանակը ներկայացնում ենք ստորև՝

Բաղադրիչներ

300 գր. խոշոր բլղուր
3-4 հատ լոլիկ
1 կապ մաղադանոս
1 կապ սոխ
1-2 պճեղ սխտոր
1 թ. գդալ չաման
2 ճ. գդալ մանրացրած նանա
կես կիտրոնի հյութ
2 թ. գդալ ձեթ


Պատրաստման եղանակը

Բլղուրի վրա նախօրոք ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա: Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանան, չամանը, աղը, ձեթը:

Այդ ամենը լավ խառնում ենք և ևս մի քանի ժամ թողնում որ մնա: Ցանկալի է մատուցել մարոլի հետ:

Բարի ախորժակ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here