Եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների մասին է խոսել  Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է, որ եկամտային հարկի գործող համակարգը վատն է եւ պետք է փոխել: 

ArmeniaOn, սեպտեմբերի 6: Եկամտային հարկի գոծող համակարգը փոխելու անհրաժեշտությունը Վարչապետ  Նիկոլ Փաշինյանի համոզմամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ նախ բավականին բարձր հարկային բեռ է նախատեսում, նաեւ խրախուսում է ստվերը եւ չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը:

Փաշինյանը ներկայացրել է եկամտային հարկի գործող օրենսդրությունն ու նշել փոփոխության իր համար նախընտրելի երկու տարբերակ:

Եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների մասին:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, 6 September 2018

«Այսօր Հայաստանում գոյություն ունի շահութահարկ 20 տոկոս եւ 5 տոկոս դիվիդենտի հարկ: Ըստ էության, մենք կանգնած ենք մի իրավիճակի առջեւ, երբ Հայաստանի ռեզիդենտ տնտեսվարողների համար շահութահարկի եւ դիվիդենտի հարկի գումարը ավելի ցածր է, քան եկամտային հարկը: Սա բերում է նրան, որ սեփականատերերը աշխատավարձը չեն վճարում, որ բարձր եկամտային հարկ չվճարեն, այդ եկամուտը ձեւակերպում են շահույթ ապա նաեւ դիվիդենտ եւ աշխատողներին աշխատավարձը տալիս են ծրարներով: Այսինքն իրականում մարդը ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, բայց ձեւակերպված է ասենք 100 հազար դրամը, իսկ ասենք 150 հազար դրամը վճարվում է առձեռն»,-ասել է վարչապետը:

լուսանկարը՝ aysor.am