Քիչ առաջ ավարտվեց Փաշինյան -Պուտին հանդիպումը: Հայ -ռուսական հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը: 

ArmeniaOn, սեպտեմբերի 8: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո գրառում  է կատարել, որում մասնավորապես ասվում է.

Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ: