Փլուզման վտանգի առաջ է Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան շենքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու թեկնածու, լրագրող Գայանե Աբրահամյանը: 

ArmeniaOn, սեպտեմբերի 10: ժամանակին պատմամշակութային արժեք ներկայացնող շենքը քանդվելուց փրկվեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի հետևողական ու տանջալից պայքարի շնորհիվ:

Սակայն այսօր շենքի հետևում գտնվող, բազմաթիվ նորմեր խախտած շինարարության հետևանքով այն փլուզվելու եզրին է:  Քաղաքապետարանն իրացրել է տարածքը և կառուցապատողին վերահսկելու որևէ գործառույթ չի իրականացնում,- գրել է Գայանե Աբրահամյանը: