Վանեցյանի ձեռքի տակ է Քոչարյանի ընտանիքին պատկանող ունեցվածքի ցուցակը: 

ArmeniaON, սեպտեմբերի 11: Այսօր հրավիրած ասուլիսում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ուշագրավ հայտարարություն է արել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին:

Նա հայտարարել է, որ իրենց ձայնագրելով՝ փորձ են անում վախեցնել.

«Կխոսենք Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին, նույն ինքը, որ հեռուստատեսությամբ ասում է, մենք ոչ մի բան չունենք, փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացածը, այլ ունեցվածքները»:

Լրագրողների դիտարկմանը, որ ասում է՝ բաժնետերերի մեջ է «Կոնգրեսի՞», իրենը չէ՝ Վանեցյանն արձագանքեց. «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն 6 մլն դոլար տանի տա իրան: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտա: Ունենք ստացված ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, ունենք սխեման, որտեղ հստակ երեւում է որտեղից է սկսել, ոնց է գալիս ու դառնում «Ռենկո» ՍՊԸ…մի խոսքով՝ ոնց է գալիս եւ հասնում եւ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր, ունենք գումարի սկզբնաղբյուրը, ոնց ի հայտ եկավ, ոնց փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին»:

Վանեցյանի ձեռքի տակ էր Քոչարյանի ընտանիքին պատկանող ունեցվածքի ցուցակը, ասաց բազմաթիվ անուն օբյեկտներ են, որ իրենց են պատկանում. «Շատ-շատ են, հարուցվել է քրգործ՝ 1 շաբաթ, 10 օր առաջ: Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, փողերի լվացումով է հարուցվել քրգործը: Քոչարյանն անպայման ներգրավելու է գործի մեջ, խոսքը գնում է հարյուր միլիոնավոր գումարների մասին: Ու այն մարդիկ, որ ասում էին՝ բա ո՞.ւր ա, չկան Սաշիկի 50 տոկոսները, Սաշիկի տոկոսները բանկում պահած ա»:

Թե որ բանկերում է պահած՝ Վանեցյանն ասաց՝ մի մասը դրսի բանկերում, մի մասն՝ այստեղի: Վանեցյանն ասաց, որ առաջիկայում կհրապարակվի մանրամասները.

«Միլիարդավոր դոլարներ գողացված է, մեկը չմտածի, թե սրանով մեզ կլիկվիդացնեն ձայնագրությամբ: Կանենք, կպրծնենք, սաղ գործերը կավարտենք, այ էդ օրը մեր ոտով կգնանք, սիրով կզբոսնենք մեր սիրելի քաղաքում»:

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել տեսանյութ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավվարների հեռախոսազրույցի գաղտնալսումը, որի հետ կապված պարզաբանումներ է տվել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը այսօր հրավիրված ասուլիսում:

աղբյուրը՝ aravot.am