Փլուզման վտանգի առջև հայտնված Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակությաին հուշարձան շենքի ճակատագրին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
 

ArmeniaON, սեպտեմբերի 11: “Հին Երևան” ծրագրով ստորգետնյա ավտոկայան կառուցելու համար տարածքը փորելու հետևանքով վնասվել է պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակում ներառված Արամի 23 հասցեում գտվնող “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախմբի շենքը: Այդ մասին տեղեկացնում է փոխնախարարը:

Փլուզման եզրին գտնվող շենքը պատմամշակութային արժեք է

ՀՀ մշակույթի նախարարությունը նախորդ շաբաթ դիմել է Երևանի քաղաքապետարան հուշարձան շենքի անխաթարության ապահովության համար միջոցներ ձեռնարկելու: Այսօր քաղաքաշինության կոմիտեի նախագահ Avik Eloyan-ի հետ այցելեցինք շինհրապարակ, համապատասխան մասնագետներնուսումնասիրեցին իրավիճակը և ներկայացրեցին, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպեսզի փրկվի հուշարձան շենքը հետագա փլուզման վտանգից, – գրել է Տիգրան Գալստյանը:

Առաջարկը կներկայացվի կառուցապատողներին: