Կառավարությունը հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը եռապատկվեց:  
 
ArmeniaOn, սեպտեմբերի 14: Գործող կարգի համաձայն, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազար դրամ է, այժմ առաջարկում են այն եռապատկել՝ դարձնելով 150 հազար դրամ։ Այդ մասին ասել է նախագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նախարարի խոսքով՝ երկրորդ երեխայի ծնունդը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։
Փոփոխություններ են նախատեսվում նաև մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում միանվագ գումարի չափում։
Մ. Թանդիլյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին քննարկման ժամանակ առաջարկ հնչեց, որպեսզի մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում այլ կարգավորումներ լինեն, այդ առաջարկը ներառել են և մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում յուրաքանչյուր երեխայի համար միանվագ չափը կսահմանվի յուրաքանչոյւր երեխայի կարգաթվին համարժեք գումարով։