Հայ մարզուհին ռինգում ջախջախել է հայ զինվորին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քրոջը:

ArmeniaOn, սեպտեմբերի 15: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած խառը մենամարտերի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող ԱրմՖայթինգ պրոֆեսիոնալ ֆեդերացիայի մարզուհի Կարինե Կարապետյանը մենամարտել է ադրբեջանցի Ռենա Սաֆարովայի դեմ և ջախջախիչ հաղթանակ տարել:

Ադրբեջանցի մարզուհին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է։

Կարինե Կարապետյանը Tesaket.info-ի հետ զրույցում ասել է, որ իր հաղթանակը նվիրում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին: