1932 թվականի լուսանկարում՝ «Ինտերնացիոնալ» բնակելի տունն է Մաշտոցի 37 հասցեում, որի շինարարությունն այդ պահին դեռ նոր էր ավարտվել:

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ

ArmeniaON, սեպտեմբերի 16: Շշրջանաձև շենքային համալիրը կառուցված էր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և ներառում էր իր մեջ առանձին երևանյան բակային միջավայրեր ստեղծելու Ալեքսանդր Թամանյանի գաղափարը:

Ներկայումս սա Մաշտոցի պողոտա՝ Թումանյանի փողոց խաչմերուկն է, և որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե որ դիրքից է արված լուսանկարը, նշենք, որ ներքևի պլանի հին շինությունների տեղում հիմա Մաշտոցի պողոտային հարակից՝ Օպերայի պուրակում գտնվող բացօթյա «Մեղեդի» սրճարանն է:

Ուշադրություն դարձրեք նաև շենքի տանիքում տեղակայված դիտահարթակին. այդպիսի հարթակները նրա համար էին, որպեսզի հրդեհների բռնկման դեպքում ժամանակին կարողանային նկատել և տեղեկացնել հրշեջ ծառայությանը: