Այս կերակրատեսակը մեծ տարածում ունի Թուրքիայում։ Ինչպես շատ կերակրատեսակների դեպքում, սա նույնպես սեփականաշնորհվել է և վերագրվել է իրենց:

Peter Armenio Garegin

ArmeniaON, սեպտեմբերի 16: «Ալինազիկը» մեծ տարածում ուներ Արևմտյան Հայաստանի Այնթափ գավառի հայերի խոհանոցում: Այն ունի պատրաստման մի քանի տարբերակ:
Հիմնականում «Ալինազիկ» պատրաստելուց օգտագործել են տապակած կամ խորոված սմբուկ, այնուհետև սմբուկի վրա ավելացրել են մանրացված և սոխով, ձվով տապակած տհալ (ղավուրմա), հետո այս ամենին ավելացրել են մածուն և հալեցրած, համեմված յուղ:

Ալի – Կարինի, Խոտուրջուրի, Համշենի, Այնթափի բառբառով նշանակել է – Դարձյալ, վերստին, կրկին:

Նազիկ – Փոխառություն է իրանական աղբյուրից ՝ * nāz. հմմտ. պարսկերեն nāz:
Հայերենում արտահայտվում է – քնքուշ, նազանի, նազուկ, նազիկ իմաստով:

«Ալինազիկ» Գարեգինի