Եվս չորս օր եւ ահա՝ համալրվելու է 1991 թ. սեպտեմբերի 21-ով նշանավորված Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման 27-րդ ամյակը, գրում է Թեհրանի «Ալիք» հայկական օրթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:     

ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔՅԱՆ 

ArmeniaON, սեպտեմբերի 17: Անշուշտ, վերանկախ Հայաստանի տատասկոտ ճամփի նույն 27-րդ հանգրվանին ներքին թե՛ արտաքին բազմապիսի մարտահրավերները դիմագրավելու բացառիկ առիթ ու հնարավորություն դարձան՝ թե՛ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ին ձգտող Մայիսյան համաժողովրդական ու թավշյա կոչվող Հեղափոխությունը եւ թե՛ միևնույն Մայիսին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ամյակը նշանավորելու համազգային տոնախմբությունը:

Վերանկախացած Հայաստանի լիարժեք կայացմանը տանող ճանապարհը, դեռեւս, եւ օրինաչափորեն, ուղեկցվում է տատասկներով…, որոնք էլ դարձյալ ազգովի՝ թե՛ պետական եւ թե՛ ժողովրդական կամքի համադրմամբ, հնարավոր է արմատախիլ անել:

Դա անտարակույս կը հաջողվի ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ին, եթէ հենց դրան ձգտած «Թավշյա Հեղափոխություն»-ը շարունակի ընթանալ իրենից իսկ բխած՝ ՍԻՐՈՅ եւ ՀԱՆԴՈՒՐԺՈՂՈՒԹՅԱՆ ամրագույն քայլքով…:

Ահավասիկ, առհասարակ արտերկրի եւ տվյալ դեպքում՝ ամենահայաստանամերձ համայնքը համարվող՝ հինավուրց իրանահայ գաղթօջախի անկեղծ ցանկությունն ու ակնկալիքն է, որ վերանկախացած ու հատկապես «Նոր Հայաստանի» հասարակական, քաղաքացիական ու քաղաքակրթական կայացման հերթական հանգրվանում (զորօրինակ՝ Երեւանի Ավագանու ընտրություններ, որոնցում ցավալիորեն կիրառվում են «Ֆէյսբուքյան» ամենատարբեր ախտանիշերը…) միմյանց հանդուրժել-սիրելու ցուցանիշերը, հար եւ նման համաժողովրդական շարժման ակունքներին, հիացմունք պատճառի միջազգային հանրութեանը…

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here