Առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումներ կլինեն։

ArmeniaON, սեպտեմբերի 18. Այսօր հանրապետության շրջանների զգալի մասում, իսկ սեպտեմբերի 19-20-ը` հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

mes.am