Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում պայմանագրային  զինծառայող է զոհվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լեզվաբան, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը:  

ArmeniaOn, սեպտեմբերի 19: Քիչ առաջ ցավալի լուր ստացվեց ՉԻՆԱՐԻԻՑ․ դիրքերից մեկում զոհվել է մեր հայրենակից, երեսունվեցամյա պայմանագրային զինծառայող, Բերդի բնակիչ ՀԱՅԿԱԶ ԲԱԲԿԵՆԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ: Խորապես վշտակցում եմ հարազատներին, բոլոր հայրենակիցներին, – գրել է Լավրենտի Միրզոյանը: