Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլեւ՝ արտերկրում:

ArmeniaON, սեպտեմբերի 20. Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում  ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները: Խոսքը հատկապես մարտի 1-ի կամ կոռուպցիոն որեւէ բացահայտման գործով անցնողների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, խնդրելով տրամադրել այն անձանց ցուցակը, որոնց վիզաները չեղարկվել են: ԱՄՆ դեպանատնից չեն հերքել մեր տեղեկությունները, բայց եւ չեն տրամադրել ցուցակը. «ԱՄՆ օրենսդրության համաձայն` վիզաների գործերը գաղտնի են, եւ մենք իրավասու չենք առանձին գործերի հետ կապված մեկնաբանություններ տալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

factor.am

© Photo / Photolur