27 տարի առաջ հայ ժողովուրդը պատմական որոշում կայացրեց՝ ընտրելով անկախության ճանապարհը: 

ArmeniaOn, սեպտեմբերի 21: Խորհրդային Հայաստանի քաղաքացիները 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով բացարձակ մեծամասնությամբ (94․99 տոկոս) «այո» ասացին անկախությանը՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից։

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունել էր «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով էլ Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը դրվեց։

Հանրաքվեի արդյունքների հիման վրա  Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ և ինքնիշխան պետություն: ՀՀ անկախության մասին ԳԽ-ի որոշումն  ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը:

Անկախ Հյաստանը 27 տարեկան է…Շնորհավոր!

Posted by ԱՐՄԵՆԻԱ on Thursday, 20 September 2018