1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի այս լուսանկարներն արդեն պատմական են դարձել:
Ruben Shukhyan

ArmeniaOn, սեպտեմբերի 21: Այդ օրն իրոք տոն էր բոլորիս համար. ահա այսպես՝ շամպայնով, ծաղիկներով, մրգերով ու կոնֆետներով լի սեղաններով գնացինք ու ոգևորված քվեարկեցինք Հայաստանի անկախության համար: Թերևս սա այն եզակի դեպքն է մեր նորանկախ պատմության մեջ, որ այդքան արդար, ազնիվ ու միասնական՝ համարյա հարյուր տոկոսով «այո» ասացինք հանրաքվեում: Եվ դա իրոք միակ ճիշտ տարբերակն էր, ու հիմա էլ, չնայած մենք բոլորս իրար հետ շատ դժվարին ուղի ենք անցել ու դեռ էլի ենք անցնելու, մեկ է՝ հիմա նորից վստահ «այո» ենք ասում անկախությանը, որովհետև սա է ազգային պետություն ունենալու միակ ուղին ու գրավականը:
Շնորհավո՛ր բոլորիս Անկախության տոնը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here