ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը:
ArmeniaON, սեպտեմբերի 21, Դոնալդ Թրամփն ուրբաթ հայտարարել է, որ առաջադրել է Լին Թրեյսիի թեկնածությունը, որպես ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից։
Լին Թրեյսին ներկայում ԱՄՆ Պետդեպարտամենտում Ռուսաստանի հարցերով գլխավոր խորհրդականն է: Նախկինում աշխատել է ԱՄՆ Ռուսաստանի դեսպանությունում և ԱՄՆ Պետդեպարտամենտում Կենտրոնական Ասիայի գործերով քարտուղարի տեղակալ, խոսում է ռուսերեն, հանդես է եկել ԱՄՆ դիվանագիտական առաքելությամբ Թուրքմենստանում, Պակիստանում և Ղազախստանում: