Ըստ ականատեսների՝ կրակողները զինվորական համազգեստով են եղել: 

ArmeniaON, սեպտեմբերի 22. Ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանի Ահվազ քաղաքում , Press TV Հեռուստաալիքը հայտնում է, որ անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ:

Զոհերի թիվը չի հստակեցվում: ISNA գործակալության տվյալներով, անհայտ անձինք տասը րոպե շքերթի ընթացքում գնդակահարել են մարդկանց:

Այսօր զորահանդեսներ են անցկացվում Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում: Դրանք նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթվան՝ հիշատակի միջոցառումներին, որոնք նվիրված են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին: