Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանն ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: ՀՖՖ արտահերթ ժողովի մասնակից բոլոր պատվիրակները միաձայն քվեարկել են Վանեցյանի օգտին:

ArmeniaON, սեպտեմբերի 23. Երեկ` Սեպտեմբերի 22-ին, Ավանի ֆուտբոլի Ակադեմիայում կայացել է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը: Ժողովի ընթացքում կայացել է ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: 24 պատվիրակների միաձայն ընտրությամբ Արթուր Վանեցյանն ընտրվել է ՀՖՖ նախագահ:
Նույն 24 պատվիրակների միաձայն քվեարկության արդյունքում ընտրվել է նաև ՀՖՖ գործկոմի կազմը:

Armsport.am

© Photolur