Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան եկել էր ընտրատեղամաս՝ մասնակցելու Երևանի  ավագանու ընտրություններին: 

ArmeniaON, սեպտեմբերի 23. Վարչապետը քվեարկության էր եկել դստեր հետ: Քվեարկելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ուղևորվեց Օդանավակայան։

Եկել ենք քվեարկության:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, 22 September 2018

Օդանավակայանի ճանապարհին, ֆեյսբուքյան  ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը խոսել է առաջիկա անելիքների` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի, ինչպես նաև Նյու Յորքից Դուշամբե մեկնելու և այնտեղ  ԱՊՀ երկրների գագաթաժողովին մասնակցելու մասին:

Քվեարկեցի. մեկնում եմ Նյու Յորք:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, 22 September 2018