Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում 206 տեղամասերից ստացված արդյունքների համաձայն՝ բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝  81.13%:

ArmeniaOn, սեպտեմբերի 23: ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝  ձայների 81.13%-ով կամ 124 530 քվեով

Հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ստացել է 10 738 քվե կամ ձայների 7 %-ը:

Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը. վերջինի օգտին քվեարկել է 4.91%-ը, կամ 7539 քաղաքացի:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։

Ընտրությունների նախնական արդյունքների թարմացումներին կարող եք հետևել հետևյալ հղումով: