Պայթյուն է տեղի ունեցել « Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, կա մեկ զոհ:

ArmeniaOn, սեպտեմբերի 25: Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, թթվածնային բալոն է պայթել։

Նախնական տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով մահացածը թթվածնի կայանի աշխատակից է։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։

Պայթյունի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։ Մանրամասները Ճշտվում են:

24news.am