«Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում թթվածնի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածը 40-ամյա Վահրամ Գասպարյանն է:

ArmeniaOn, սեպտեմբերի 25: Պայթյունի հետևանքով զոհված Վահրամ Գասպարյանը թթվածնի արտադրամասի աշխատակիցն էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով ևս մեկ աշխատակից դեմքի շրջանում վնասվածք է ստացել և այժմ բուժօգնություն է ստանում «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

լուսանկարը՝ hraparak.am