Հեռանալու պատճառները Instagram-ի հիմնադիրները չեն հրապարակել:

ArmeniaON, Սեպտեմբերհի 25. Instagram-ի հիմնադիրներ Քևին Սիսթրոմն ու Մայք Քրիգերը հայտարարել են, որ հեռանում են ընկերությունից:

© photo /Bloomberg

«Ես և Մայքը շնորհակալ ենք վերջին 8 տարվա համար Instagram-ում և 6 տարվա համար՝ Facebook-ում: Մեր թիմը 13 հոգուց հասել է 1000-ի, գրասենյակներ ունի աշխարհի տարբեր երկրներում, ստեղծում է պրոդուկտ, որը կիրառում և նախընտրում է ավելի քան 1 մլրդ մարդ: Այժմ մենք պատրաստ ենք նոր էջի»,-ասվում է ընկերության ղեկավարի հայտարարության մեջ, գրում է Meduza-ն:
Հեռանալու պատճառներ Instagram-ի հիմնադիրները չեն հրապարակել: Նրանք ուղղակի նշել են, որ մտադիր են դադար վերցնել հանգստի համար՝ նոր նախագծեր սկսելուց առաջ:
Ըստ Bloomberg-ի, Սիսթրոմն ու Քրիգերը լքել են ընկերությունը Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ տարաձայնությունների պատճառով:
Instagram-ը հիմնվել է 2010-ին: Քևին Սիսթրոմն ընկերության գործադիր տնօրենն էր, իսկ Մայք Քրիգերը՝ տեխնիկական տնօրենը: 2012-ին ծառայությանը գնեց Facebook ընկերությունը 1 մլրդ դոլարով:
Վերջերս ընկերությունից հեռացել է նաև WhatsApp-ի հիմնադիրը: WhatsApp-ը նույնպես Facebook-ին է պատկանում: