Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, մառախուղ

 

ArmeniaON, սեպտեմբերի 26. Սեպտեմբերի 26-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով: