Ամենայն հավանականությամբ, Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ջիանի Դե Բիազին։ Հաղորդվում է, որ իտալացին արդեն ժամանել է Հայաստան:

ArmeniaON, սեպտեմբերի 26. Ալբանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջիանի Դե Բիազին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Այս մասին հայտնում է ալբանական «Alpenews»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվ բանակցություններ է վարում Դե Բիազիի հետ, ով Ալբանիայի հավաքականի հետ մասնակցել է Եվրո-2016-ին:
Հայկական մամուլում ևս ակտիվորեն քննարկվում է Դե Բիազիի` մեր ընտրանին գլխավորելու հավանականությունը: Հաղորդվում է նույնիսկ, որ իտալացի մասնագետն արդեն ժամանել է Հայաստան:
Նշենք` 62-ամյա մասնագետի վերջին ակումբն իսպանական «Ալավեսն» է, որից հեռացվել է 2017 թվականի նոյեմբերին:

armsport.am

©Photo Gianni De Biasi facebook page