Նոր իշխանությունների 4-ամսյա քայլերի մեջ ամենաուշագրավներից մեկը նախկին պաշտոնյաներին դիվանագիտական անձնագրերից զրկելու որոշումն էր, գրել է hraparak.am-ը:

ArmeniaON, սեպտեմբերի 27: Նոր օրենսդրությամբ՝ կա կոնկրետ պաշտոնյաների ցանկ, որոնք ի պաշտոնե դիվանագիտական անձնագրի իրավունք ունեն, սակայն վարչապետի որոշմամբ՝ պետության շահերի ու ազգային խնդիրների լուծման տեսանկյունից ցանկացած գործիչ կարող է ստանալ դիվանագիտական անձնագիր, որը հեշտացնում է մարդու ելումուտը, սահմանի հատման հարցերում ազատում խոչընդոտներից եւ այլն։

Մի քանի օր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանություններ, հյուպատոսություններ, նամակ է հղել՝ կից ցանկով։

«Խնդրում ենք դեսպանընկալ երկրների համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ դեսպանընկալ երկրում տեղակայված եւ համատեղության կարգով ՀՀ-ում հավատարմագրված պետությունների դեսպանություններին տեղեկացնել, որ կից ներկայացվող ՀՀ դիվանագիտական անձնագրերը ճանաչվել են անվավեր», – գրված է նամակում։

Իսկ կից ցանկում 254 անուն է նշված, որտեղ շատ ուշագրավ անուններ կան, ինչպես, օրինակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, արձակագիր Զորի Բալայանի, ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի, բոլոր նախկին պատգամավորների, նախարարների ու մարզպետների։ Հետաքրքիր է, որ դիվանագիտական անձնագրից զրկվել են բոլոր նախկին վարչապետները, որոնք ավանդույթի ուժով մշտապես ունեցել են դիվանագիտական անձնագրեր, քանի որ արտերկրում շատ են լինում եւ առհասարակ՝ աշխարհում ընդունված է հարգել վարչապետների ինստիտուտը։

ՀՀ նոր իշխանությունը որոշել է դիվանագիտական անձնագրից զրկի ոչ միայն քրեական հետապնդման ենթարկվող Հովիկ Աբրահամյանին, այլեւ Հրանտ Բագրատյանին եւ Կարեն Կարապետյանին։ Տիգրան Սարգսյանը, Արամ Սարգսյանը եւ Խոսրով Հարությունյանը չեն զրկվել, քանի որ ի պաշտոնե իրավունք ունեն ունենալու։

Մեծ հիասթափությամբ տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից. Ֆարմանյան

Դիվանագիտական անձնագրերից զրկվել են նաեւ նախկին առաջին տիկինները, սակայն միայն Բելլա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանը, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անունը ցանկում չկա։ Զրկվել է նաեւ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։

Դիվանագիտական անձնագրից զրկվողների ցանկում են նաեւ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։ Այստեղ կան նաեւ ռեկտորների անուններ, օրինակ՝ բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանը, անգամ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, շախմատիստ Սմբատ Լպուտյանը։ Եւ վերջապես գործարարներ ու հասարակական գործունեությամբ զբաղվող շատ անձինք, օրինակ՝ Հայաստանում մեծածավալ ծրագրեր իրականացնող «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Ցանկն ամբողջությամբ ստորև․

  1. Իգնատի Առաքելյան
  2. Կարեն Բոթոյան
  3. Հրանտ Բագրատյան
  4. Սուսաննա Մարգարյան
  5. Հովհաննես Սահակյան
  6. Արսեն Հարությունյան
  7. Դավիթ Փախչանյան
  8. Մարտին Սարգսյան
  9. Աշոտ Սիմոնյան
  10. Արարատ Սամսոնյան
  11. Աշոտ Բուդուրյան
  12. Վաչագան Ղազարյան
  13. Կարո ԿԱրապողոսյան
  14. Արտակ Անդրեասյան
  15. Կամո Մովսեսյան
  16. ՎԱրդան Հարությունյան
  17. Վարդան Խաչատրյան
  18. Անահիտ Խաչատրյան
  19. Լուսինե Գալաջյան
  20. Արմինե Սարգսյան
  21. Նորայր Թևանյան
  22. Մերի Հարությունյան
  23. Կարեն Ազատյան
  24. Լուսինե Ճշմարիտյան
  25. Սամվել Սարգսյան
  26. Հենրիխ Մխիթարյան
  27. Արա Սաղաթելյան
  28. Սևակ Լալայան
  29. Արմեն Ավետիսյան
  30. Վահրամ Մկրտչյան
  31. Տիգրան Աղվանյան
  32. Վահե Սաղաթելյան
  33. Արտակ Սիմոնյան
  34. Արտակ Հակոբյան
  35. Հրաչյա Հարությունյան
  36. Կարեն Սիմոնյան
  37. Սամվել Կշտոյան
  38. Սամվել Պետրոսյան
  39. Արսեն Գրիգորյան
  40. Արամ Գաբրիելյան
  41. Միշա Մելքոնյան
  42. Դանիել Լալայն
  43. Վահրամ Թամրազյան
  44. Սերգեյ Ավետիսյան
  45. Վահե Հակոբյան
  46. Արթուր Նալբանդյան
  47. Գաբրիել Գյոզալյան
  48. Հովսեփ Սիմոնյան
  49. Արմեն Գևորգյան
  50. Գոռ Կարապետյան
  51. Սուրիկ Խաչատրյան
  52. Ավետիս Բերբերյան
  53. Գերարդ Մարգոսյան
  54. Անուշ Ղազարյան
  55. Հասմիկ Պետրոսյան
  56. Նունե Միրզոյան
  57. Զորի Բալայան
  58. Արտակ Թովմասյան
  59. Սպարտակ Թևոսյան
  60. Կարապետ Գուլոյան
  61. Սերոբ ԿԱրապետյան
  62. Վլադիմիր Կարապետյան
  63. Լիլի ԿԱրապետյան
  64. Կարեն Անդրեասյան
  65. Հարություն Սարգսյան
  66. Հովիկ Աբովյան
  67. Գագիկ Բեգլարյան
  68. Սերգո Կարապետյան
  69. Հովիկ Աբրահամյան
  70. Սեդրակ Քոչարյան
  71. Մովսես Հակոբյան
  72. Սուսաննա Սարդարյան
  73. Ալեքսեյ Աբրահամյան
  74. Տարոն Խաչատրյան
  75. Վիգեն Սարգսյան
  76. Արտակ Շաբոյան
  77. Զարուհի Քոչարյան
  78. Ալեքսանդր Սարգսյան
  79. Հարություն Քուշկյան
  80. Արթուր Բաղդասարյան
  81. Կամո Աբրահամյան
  82. ՀԱյկ Չուլյան
  83. Գևորգ Աջապահյան
  84. Երվանդ Միրզախանյան
  85. Հրաչյա Հովհաննիսյան
  86. Էլբեկ Քյարամյան
  87. Ռոբերտ Ադամյան
  88. Վահրամ Մկրտչյան
  89. Սամվել Կարապետյան
  90. Արա Վարդանյան
  91. Գագիկ Վանոյան
  92. Աղվան Հովսեփյան Վ
  93. Վազգեն Գալստյան
  94. Աշոտ Մնացականյան
  95. Խոսրով Ղանդիլյան
  96. Գաբրիել Չենբերջյան
  97. Անժել Չենբերջյան
  98. Արտյոմ Մովսեսյան
  99. Անդրանիկ Ժամկոչյան
  100. Անի Տեր-Պետրոսյան
  101. Էդուարդ ՀԱրությունյան
  102. Տիգրան Արզաքանցյան
  103. Լևոն Սայան
  104. Աննե-Մարի Սայան
  105. Ռուզաննա Բեգլարյան
  106. Հովհաննես Հովսեփյան
  107. Վաչե Գաբրիելյան
  108. Հասմիկ Սարգսյան
  109. Թամարա Սարգսյան
  110. Մարիա Սարգսյան
  111. Գագիկ Բեգլարյան
  112. Տիգրան Ղուկասյան
  113. Իննա Գաբրիելյան
  114. Նունե Միրզոյան
  115. Վարուժան Գրիգորյան
  116. Գեորգի Կուտոյան
  117. Դավիթ Հարությունյան
  118. Գագիկ Խաչատրյան
  119. Առաքել Մովսիսյան
  120. Ռադիկ Մարտիրոսյան
  121. Ռուսուդան Միշել Մակարաձե
  122. Թամարա Գևորգյան
  123. Էլիզաբեթ Մքքենզի Սթանթոն
  124. Լաուրա Էլիզաբեթ Սթանթոն
  125. Դավիթ Սթանթոն
  126. Լիրա Ավագումյան
  127. Կամո Ավագումյան
  128. Աբրահամ Սարգսյան
  129. Կարեն Վարդանյան
  130. Միքայել Վարդանյան
  131. Ջավահիր Ծառուկյան
  132. Սերգեյ Սմբատյան
  133. Արմեն Աբելյան
  134. Հարություն Զարագյոզյան
  135. Գրիգոր Ավալյան
  136. Մերուժան Սիմոնյան
  137. Արմեն Բաբայան
  138. Աղվան Վարդանյան
  139. Պավել Սաֆարյան
  140. Գոռ Թումասյան
  141. Արմեն Շահինյան
  142. Կարեն Հարությունյան
  143. Դավիթ Աբազյան
  144. Էլեոնորա Վարդանյան
  145. Յուրիկ Վարդանյան
  146. Անուշավան Դանիելյան
  147. Զոյա Մարչենկո-Դանիելյան
  148. Էդվարդ Նալբանդյան
  149. Նատալիա Նալբանդյան
  150. Հակոբ Արշակյան
  151. Դավիթ Վարդանյան
  152. Կովալենկո Շահգելդյան
  153. Ջուլիետա Աբրահամյան
  154. Հարություն Քուշկյան
  155. Արմեն Մուրադյան
  156. Նելսոն Բաբայան
  157. Հայկ Պռոշյան
  158. Արման Սարոյան
  159. Արթուր Հակոբյան
  160. Գեղամ Տիգրանյան
  161. Ոսկան Կալպակյան
  162. Սեյրան Օհանյան
  163. Մկրտիչ Ներսիսյան
  164. Վարդան Արամյան
  165. Գաբրիել Ղազարյան
  166. Լաուրա Եփրեմյան
  167. Աննա Բաղդասարյան
  168. Սերգեյ Աբրահամյան
  169. Նորինե Մանուկյան
  170. Անուշ Ռամազյան
  171. Գայանե Ռամազյան
  172. Կարինե Սարգսյան
  173. Ռիտա Սարգսյան
  174. Սաթենիկ Սարգսյան
  175. Հայկ Խաչատրյան
  176. Ռիտա Խաչատրյան
  177. Սերժ Խաչատրյան
  178. Տիգրան Խաչատրյան
  179. Սուրեն Կարայան
  180. Արմեն Սահակյան
  181. Երվանդ Զախարյան
  182. Արմեն Ամիրյան
  183. Վարդան Եղիազարյան
  184. Գագիկ Եգանյան
  185. Բելլա Քոչարյան
  186. Գայանե Քոչարյան
  187. Վիգեն Չատինյան
  188. Լևոն Քոչարյան
  189. Սիրանուշ Քոչարյան
  190. Էմմա Քոչարյան
  191. Անի Քոչարյան
  192. Դավիթ Քոչարյան
  193. Միքայել Քոչարյան
  194. Վիկտոր Սողոմոնյան
  195. Ռոբերտ Հարությունյան
  196. Մարինե Սանոյան
  197. Հովհաննես Քարամյան
  198. Եսայի Մկրտչյան
  199. Գայանե Մելիքյան
  200. Արամ Տանանյան
  201. Դավիթ Լոքյան
  202. Արտակ Զաքարյան
  203. Արթուր Օսիկյան
  204. Լևոն Ալթունյան
  205. Թամարա Օհանյան
  206. Մերի Ջանբրջի
  207. Ավագ Վազգեն Ասատուրյան
  208. Հրանտ Մարգարյան
  209. Հովիկ Աբրահամյան
  210. Վահրամ Ներսիսյանց
  211. Տիգրան Կարապետյան
  212. Աստղիկ ԿԱրապետյան
  213. Մերի Կարապետյան
  214. Մանե Հարությունյան
  215. Հայկ Հարությունյան
  216. Անի Հարությունայն
  217. Մարի Հարությունայն
  218. Դավիթ Հարությունյան
  219. Աշոտ Ղահրամանյան
  220. Աշոտ Աբրահամյան
  221. Սթիվեն Բրայան Ֆերա
  222. Կարեն Կարապետյան
  223. Վահե Ստեփանյան
  224. Վախթանգ Աբրահամյան
  225. Վարդգես Մանուկյան
  226. Արմեն Առաքելյան
  227. Սամվել ԿԱրապետյան
  228. Աշոտ Մանուկյան
  229. Վլադիմիր ԳԱսպարյան
  230. Սուսաննա Գասպարյան
  231. Վարդան Մակարյան
  232. Նարեկ Սարգսյան
  233. Ռուբեն Հայրապետյան
  234. Վահան Մարտիրոսյան
  235. Սմբատ Լպուտյան
  236. Հայկ Դեմոյան
  237. Սամվել Հարությունյան
  238. Ալեքսան Հարությունյան
  239. Արմեն Ղուլարյան
  240. Օլեգ Եսայան
  241. Ինա Ստարավիբարնայա
  242. Եսայ Եսայան
  243. Վարդան Օսկանյան
  244. Տիգրան Կարապետյան
  245. Տարոն Մարգարյան
  246. Դավթի Հակոբյան
  247. Մանվել Բադալյան
  248. Մաթևոս Արամյան
  249. Վարդան Պետրոսյան
  250. Լալա Մինասյան
  251. Լիլիթ Եյրամջյան
  252. Գայանե Մկրտչյան