Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, թե իբր ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում: Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ArmeniaON, սեպտեմբերի 29. Վարչապետը գրել է՝ փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, թե իբր ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցիս), իսկ ես տեղյակ չեմ։

Ուրեմն, հայկական արդադրության այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) եվ 105 հազար (աջ կողմինը) դրամներով:

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել:

Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:

Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր:

Վարչապետն իր էջում տեղադրել է նաև իր ժամացույցների լուսանկարը։

Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, թե իբր ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, 29 September 2018