Դիլիջանի թունելն անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է: Այն փակ կմնա նաև առաջիկայում՝ վերանորոգման նպատակով։ Վարորդներին առաջարկվում է երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։

ArmeniaON, սեպտեմբերի 3: Սեպտեմբերի 29-ին`ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել էր բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։ Այդ մասին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնել են, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։ Այն բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով:

Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են բոլոր մեքենաները, մուտքերը՝ փակվել։ Ուժեղ ծխի պատճառով ԱԻՆ աշխատակիցները հնարավորություն են ունեցել մոտենալ թունելին միայն Դիլիջանի կողմից և հանգցրել են կրակը։

Հրդեհը տարածվել է նաև թունելի օդափոխության համակարգում: Արդյունքում այն մեծ վնաս է հասցվել թունելին:

armtimes.com