Հայտնի են դարձել երեկ Թբիլիսիում Աղմաշենեբելի պողոտայի վրա գտնվող թուրքական խանութների ու սննդի օբյեկտների վրա հարաձակման պատճառները: 

ArmeniaOn, սեպտեմբերի 30: «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպության անդամ հանդիսացող հարյուրավոր երիտասարդներ երեկ Թբիլիսիում ավերել են Աղմաշենեբելի պողոտայի վրա գտնվող թուրքական խանութները և սննդի օբյեկտները:

Այսօր հեռախոսազրույց ունենալով Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայի (նախկինում` Պլեխանովի փողոց) շենքերից մեկում բնակվող ծանոթի հետ, ով երեկվա անկարգությունների ականատեսն էր եղել, Nyut.am-ի թղթակիցը որոշ մանրամասներ է պարզել:

«Երեկ, վաղ առավոտից այս պողոտայի թուրքական սրճարաններում, ռեստորաններում և խանութներում թուրքական երաժշտություն էր լսվում: Թուրքական մուղամի ձայնն այնքան բարձր էր, որ ականջ էր սղոցում: Իսկ երեկ մեզ, վրացիներիս համար սգո օր էր. աբխազական զորքերի կողմից Սուխումը գրավելու տարելիցը», – պատմել է Աղմաշենեբելիի բնակիչ Մամուկան:

Թուրքերին զգուշացրին, որ անջատեն երաժշտության ձայնը, իսկ նրանք` արհամարհեցին խնդրանքը: Մեկ ժամ անց այս պողոտայում գտնվող թուրքական ամեն ինչ աղբի վերածվեց:

«Թբիլիսիում առանց այն էլ ատելության մթնոլորտ է թուրքերի հանդեպ: Ուշադիր աչքը կնկատի, որ թուրքերը մեր գեղեցիկ մայրաքաղաքը վերածել են արևելյան բազարի»,-վրդովված շարունակել է պատմել Մամուկան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here