Nikol's bike story ))Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան100 օրվա առթիվ իմ նվերը մեր Վարչապետին ) #Դուխով #VelvetRevolution #100Day #ChangeYourLifeWithBike #ԵՒուրեմն #NikolsVelo

Posted by Emil Asatryan on Friday, 17 August 2018

ArmeniaOn, սեպտեմբերի 30: Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատավայր է գնացել հեծանիվով և ամբողջ օրը հայտարարել է հեծանվային օր՝ այդպիսով կոչ անելով առողջ ապրելակերպ վարել: Վարչապետը ասել էր, որ հեղափոխական հեծանիվը նվեր է ստացել, բայց չէր բացահայտել նվիրողին:

Վարչապետ Փաշինյանի հեծանվային օրը շարունակվում է

Պարզվել է, որ վարչապետի պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ այն Նիկոլ Փաշինյանին է նվիրել հեծանվորդ և հեծանիվների մասնագետ Էմիլ Ասատրյանը: Ֆեյսբուքյան տեսանյութով նա պատմել է, որ այդ հեծանիվը ձեռք է բերել 2 տարի առաջ մի ֆրանսիացի հեծանվորդից, որով նա եկել հասել էր Հայաստան: