Մեգերյան ընտանիքը վերականգնեց կիսաթանկարժեք քարերով պատրաստված Վիշապագորգ-խճանկարը, որը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ:

ArmeniaON,  սեպտեմբերի 30. Վիշապագորգ – խճանկարը մեր քաղաքին է նվիրել Մեգերյան ընտանիքը՝ ընկերության 100-ամյակի կապակցությամբ: Նշենք, որ սեփական արժեքների հանդեպ անտարբեր վերաբերմունքի պատճառով գորգ-խճանկարը գտնվում էր շատ վատ վիճակում:

Խնդրում ենք հարգել և պահպանել այն, քանզի միմիայն մեզնից պետք է սկսվի հարգանքը դեպի մշակութային հուշարձաններ ու սերմանվի հաջորդ սերնդների մեջ:

  • Գորգի չափ՝ 6×4մ.
  • Քարի չափ՝ 0.3-5սմ.
  • Քարերի քանակը մոտ 900.000 կտոր
  • Քարեր՝ մարմարներ, գրանիտներ, ազուրիտ, տուֆ-ավազաքար

Նշենք, որ այս գորգի դիզայնը վերցված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16-րդ դարի Վիշապագորգից։ Իսկ վիշապը ազգային հերոսի մարմնավորումն է, ով պաշտպանում է չար աչքից և չար ուժից։

Megerian Carpet Armenia