Առաջիկա օրերին եղանակը մեծ անակնկալներ չի խոստանում, բայց տանից դուրս գալիս անձրևանոցը մի մոռացեք։

ArmeniaOn, հոկտեմբերի 1. հոկտեմբերի 1-2-ը` հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հոկտեմբերի 3-ին` առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ»  ծառայությունը։ Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, 5-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով, իսկ հոկտհեմբերի 5-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: