Երևանի Շևչենկոյին անվան թիվ 42 դպրոցի մանկավարժները դասադուլ են անում՝ դպրոցի տնօրենի հրաժարականի պահանջով։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Անահիտ Բախշյանը:

ArmeniaON, հոկտեմբերի 1, Երևանի Շևչենկոյի անվան թ.42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ը այս պահին տեղեկացրեցին, որ դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ ու նա շարունակում է պաշտոնավարել և բնականաբար խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը: Այսօր առավոտյան էլ մանկավարժները պարզել են, որ դպրոցի արհկոմի նախագահն ուրբաթ օրն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ արհկոմի 9 անդամներ ուրբաթ օրը նրան ներկայացրել են դասադուլ սկսելու մասին դիմում: Այս փաստը վերջնականապես լցրել է մանկավարժների համբերության բաժակն ու նրանք սկսել են դասադուլը: Խնդրում եմ լուսաբանել, դպրոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի ետևում:Խնդրում եմ ականջալուր լինել մանկավարժների արդարացի պահանջներին: