Նիկոլ Փաշինյանի կոչով ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը՝  բողոքելով Աժ ընդունած որոշման դեմ: Նրանց միացել է վարչապետը և սպասվում է նրա ելույթը: 

ArmeniaOn, հոկտեմբերի 2: Ազգայի ժողովը երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունեց փոփոխությունները խորհրդարանի կանոնակարգ օրենքում:

Խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅ Դաշնակցության ու «Ծառուկյան» դաշինքի առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին:

Այս փոփոխությունների կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանում:

Ձեռքով քվեարկության պատճառն այն էր, որ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը և նույն խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը պատգամավորների քարտերը հանել էին քվեարկության սարքերից:

azatutyun.am