Վարչապետը հեռացրեց աշխատանքից ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներին ու մարզպետներին: 

ArmeniaOn, 2 սեպտեմբերի: Վաչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում ամբիոնից հայտարարեց Դաշնակցական և Բարգավաճ Հայաստան կուսակցության  նախարարների ու մարզպետների անունները, որոնք ազատված են պաշտոնից:

Կառավարության կազմում կշարունակի պաշտոնավարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով հայտարարել է ԲՀԿ-ից դուրս գալու մասին:

Մինչ այդ ՀՅԴ-ն հայտարարել էր իր նախարարներին կառավարությունից հետ կանչելու մասին: Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այս մասին Yerkirmedia.am-ին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև կոչ է արել Նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Խորհրդարանի ընդունած սկանդալային օրինագիծը, որից հետո միայն օրենքը կարող է ուժի մեջ մտնել: