Ամեն տեղ՝ երթուղայինում, ճաշարաններում ու փողոցներում մարդիկ զրուցում էին միմյանց հետ ու… «Ինչ ափսոս, իմացա՞ր Շարլ Ազնավուրն է մահացել»։ Լռության մի քանի րոպեներ։ Տրամաբանական «Ինչպես թե»-ն ուներ իր պատասխանը՝ մեզանում յուաքանչյուրի մոտ։

ՇՈՒՇԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ 

ArmeniaON, հոկտեմբերի 3: Մարդ, ով փարաջանովյան տողերով կյանքից վրեժխնդիր եղավ իր սիրով, ապրեց մի կյանք, որը և ամերիկյան երազնաք էր և շատ tragic: Նա իր տողերում տեղավորեց անձնական ցավերն ու սովորեցրեց մնալու և գնալու մեջտեղում լինելու արվեստը՝ կյանքից հեռացավ անսպասելիորեն։ Էդպես լինում է միայն ֆիլմերում։

Իր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում չդադարեց հիացմունքն իր մարդ տեսակի և երգչի նկատմամաբ։

«Ես կարծում եմ, որ արտիստն իր հանդիսատեսի հետ պետք է իր լեզվով խոսի։ Սա է պատճառը, որ ես 7 լեզվով եմ երգում եւ փորձում եմ բեմից հանդիսատեսի լեզվով խոսել։ Այս տարի ես սկսել եմ ճապոներեն սովորել։ Երբ երիտասարդ էի, մեկ օրվա մեջ երեք համերգ էի ունենում` ցերեկը, երեկոյան և գիշերը։ Վերջին չվերթով թռչում էի մեկ այլ քաղաք և հաջորդ օրը շարունակում նույն ոգով։ Քչերը կարող են նման ռիթմի դիմանալ, երևի դա է պատճառը, որ 92 տարեկանում դեռ շարունակում եմ ելույթներ ունենալ ամբողջ աշխարհում», – ահա հենց այսպես էր բնորոշում իր ունեցած համբավի գաղտնիքը՝ ամբողջ աշխարհում։

Բոհեմից մինչև նա-ն՝ երևակայական Իզաբելը։ Նա եկավ խոսելու իր երգերով։ Երիտասարդների շուրթերին Իզաբելն էր՝ էնպես հասարակ, կարծես օրորոցային։

Նրան սիրեցին, որովհետև ինքն էլ սիրել գիտեր։ Ինքն էր, որ երազում էր փարիզյան փոքրիկ սենյակի ու սիրեցյալի մասին։ Տողերում, ինչպես երգերում, իսկական Շարլն էր․

” Մնա, էլի մնա,

մնա ինձ հետ, Մամնիս վրա,

Ձեռքերիս մեջ, Թևատարած,

Բավարարված, Խենթ ու խելառ” ։

«Ինքնակենսագրություն» -ում նա Լատինական թաղամասում մեծացած պատանին էր, ով երազանքեր ուներ, բայց հարբում էր գիշերներն ու ցերեկներում փորձում հավաքվել։

«Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր աշխատել,

Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա –

Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,

Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,

Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել.

Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա»։

Շատ հասարակ ու պարզ, պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ժամանակին գրել էին, որ «կներեն քեզ, դու սիրել գիտես»։ Իր դեպքում սա բացարձակ ճշմարտություն է․ էստեղ ամեն բան գնում է իր հունով ՝ մարդիկ արտասվում են, երբ «Բոհեմը» հասնում է ականջներին։ Էստեղ դեռ արտասվում են, կարևորություն չտալով, որ իրենք չգիտեն Ձեր սիրելի գույնը։

Աշխարհահռչակ շանսոնյեն մահացավ 94 տարեկան հասակում: Շառզ Ազնավուրի մահվան լուրը տարածեց «Ֆրանս պրես» գործակալությունը։ Արտիստը մահացել էր Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

Ազնավուրը կհուղարկավորվի Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Ամորի համայնքի գերեզմանատանը՝ նա էր այդպես ցանկացել: Մոնֆոր Ամորի համայնքում է տեղակայված երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր այցելում իր ընտանիքի հետ: