Հայաստանի շախմատի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի թիմին: Բաթումիում ընթանում էր Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրը:   

ArmeniaOn, 3 հոկտեմբերի: Առաջին երեք խաղատախտակներին գրանցվեց ոչ ոքի: Առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց Վիշվանաթան Անանդի, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցեց Պենտալա Հարիկրիշնայի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցն էր Ադհիբանը:

Վերջինը պայքարն ավարտեցին չորրորդ համարներ Կրիշնան Սաշիկիրանն ու Հայկ Մարտիրոսյանը: Հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթանակ տարավ 48-րդ քայլում:

Հայաստանի հավաքականը վաստակել է 15 միավոր: Մյուս առաջատարների մասնակցությամբ դիմակայությունները դեռ չեն ավարտվել:

news.am