2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները:


ArmeniaON, հոկտեմբերի 4. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում հայտնեց, որ պիտի խնդրեն վաղը` հոկտեմբերի 5-ին, հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որ հաջորդ շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Ըստ վարչապետի` դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն կատարել:
«Հիմա, քանի որ շատ մեծ են ծավալները, եզրակացությունն այն է, այդ թվում` ոստիկանության, որ ճիշտ կլինի այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, այդ ուղղությամբ կգնանք»,- ասաց նա:
2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 11-12-ին:

shantnews.am