Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Մոնֆոր Լ՛Ամորի քաղաքում:

ArmeniaON, հոկտեմբերի 6: Ազնավուրի հուղարկավորությունը տեղի կունենա Ֆրանսիայի ժամանակով ժամը 13.00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 15.00-ին), մտերիմների ներկայությամբ: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը:

Ազնավուրը կհուղարկավորվի Փարիզից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ փոքր քաղաքի XVI-րդ դարի պատմական հուշարձան համարվող գերեզմանատանը, որտեղ թաղված են նաև նրա ծնողները և որդին՝ Պատրիկը, որը մահացել է 25 տարեկանում՝ թմրանյութերի գերդոզավորումից:

Շառլ Ազնավուրը մահացել է երկուշաբթի, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը: Նա մահացել է լոգարանում՝ թոքերի այտուցից առաջացած սրտի և շնչառական խնդիրների հետևանքով: