85 տարեկանում, Բարսելոնայում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն:

ArmeniaOn, հոկտեմբերի 6: Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյեն սեպտեմբերի վերջին միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում, հայտնում է ria.ru-ն:

Կաբալյեն  առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

1974 թվականին ճանաչվել է ՄԱԿ-ի պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է եղել 1994 թվականից:

2013թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:

РИА Новости