Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ArmeniaOn, հոկտեմբերի 7: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ):

Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական շտաբերում ևս տեղի են ունեցել փոփոխություններ: Խզվել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը:

vnews.am