Մեր տեղեկություններով՝ երեկ ձերբակալվել է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը, գրում է armdaily.am-ը:

ArmeniaON, հոկեմբերի 7: Թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել Մայրապետյանը, իրավապահներից չի հաջողվել ճշտել ոչ աշխատանքային օրվա պատճառով։ Սակայն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է ձերբակալման հանգամանքը։

Կայքին հաջողվել է պարզել նաեւ, որ Մայրապետյանին ձերբակալել են տնտեսական գործունեության, նախկինում ինչ-որ վիճահարույց գործարքների համար։ Գործը քննում է ՀՔԾ-ն, այլ կասկածյալ առայժմ չկա, սակայն չի բացառվում, որ առաջիկայում գործի շրջանակներում այլ անձինք եւս ձերբակավեն, ովքեր Մայրապետյանի գործընկերներն են եղել: Նրանց մեջ երեւելի անուններ կան, գրում է Armdaily-ն:

armdaily.am