Այսօր, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի («Կարամել Հարութ») դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

ArmeniaON, հոկտեմբերի 7: Նախնական տվյալներով Հարություն Ղարագյոզյանն ինքնասպանություն է գործել։  Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ երեկ, Նորք-մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հարություն Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո-Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

Հրազենից սպանվել է «Յուվեցի Կարոն»

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը`Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո») մահացել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։

Aysor.am-ի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։